ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

15:47 - 29 Հուլ, 2021

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Վաղը ՝ հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը  / 50 մետր, ազատ ոճ / :

Հիշեցնենք, որ Հայաստանի  17 պատվիրակներից հինգը ՝  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:

Մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը  / հենացատկի եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին /, բռնցքամարտիկներ  Հովհաննես Բաչկովը / 63 կգ, հուլիսի 31  - ին /,  Արման Դարչինյանը / 75 կգ, օգոստոսի  1 –ին /:

Մեր  մյուս ութ  մարզիկները դեռևս չեն սկսել իրենց մրցելույթները: 

 

Այլ նորություններ