ԼԻԱՐԺԵՔ ԿԱԶՄԵՐՈՎ

13:17 - 25 Հոկ, 2024

Հայաստանից ծանրամարտի մեծ պատվիրակություն է մեկնել Լեհաստան:  Ռաշին քաղաքում վաղը կսկսվի  Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը։Ստուգատեսները կավարտվեն նոյեմբերի 3 –ին:

Զուգահեռաբար անցկացվող առաջնություններին մերոնք հանդես կգան հետևյալ կազմերով. մինչև  23 տարեկաններ՝ Միլենա Խաչատրյան (81 կգ), Լիանա Գյուրջյան և Մարգարիտա Առաքելյան (87 կգ), Մերի Թումասյան (+87 կգ), Գառնիկ Չոլակյան (61 կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Մնացական Աբրահամյան և Սուրեն Գրիգորյան (89 կգ), Գևորգ Ղահրամանյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (109 կգ), Պետրոս Պետրոսյան ու Յաշա Մինասյան (+109 կգ)։

Մինչև 20 տարեկաններ. Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան և Ալինա Սուքիասյան (81 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ), Սեյրան Խուդանյան ու Ժորա Գրիգորյան (55 կգ), Ռաֆիկ Մինասյան ու Մերուժան Եղոյան (61 կգ), Սամվել Մարտիրոսյան (67 կգ), Մարտին Պողոսյան (73 կգ), Նարեկ Մկրտչյան (81 կգ), Վալերիկ Մովսիսյան (89 կգ), Ալեքսանդր Լազարյան (102 կգ) և Աշոտ Մովսիսյան (+109 կգ)։

Ի դեպ,  այսօր իր աշխատանքները  կավարտի մարզաձևի եվրոպական ասոցիացիայի կոնգրեսը: Նիստի աշխատանքներին մեր երկրից մասնակցում է հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Այլ նորություններ