Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան պարտիայում Լևոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթեց ռուս Մաքսիմ Մատլակովին եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Սեպտեմբերի 16-ին կայացած առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: