Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: << Մարականա >> հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար։
Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։
Լոնդոնի օլիմպիական խաղերի / 2012թ․ / Excel կենտրոնը նույնպես կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի , եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։