Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, հուլիսի 10-ին մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան:
Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:
Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով: