Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մինգիյան Սեմյոնովի հետ: Ամոյանը զիջեց 0:8 հաշվով և դարձավ 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության էր հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Լուսանկարներն` այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին