ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

11:57 - 12 Հուն, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հանդիպել է « Փարիզ-2024 » - ի տնօրենների խորհրդի անդամների հետ:  

Ողջունելով ներկաներին, Բախը նրանց  շնորհավորել է  կազմակերպական  արդյունավետ աշխատանքի համար: Դրանք համահունչ են  2020թ.  ընդունված օլիմպիական  օրակարգի բարեփոխումներին:

-  Թերևս ամենակարևոր հատկանիշը, որ դուք ունեք, միասնությունն է, որը դրսևորեցիք հենց սկզբից։ Դուք երբեք չեք քաղաքականացրել խաղերը և շարունակում եք նախապատրաստվել  օլիմպիական ոգով` մարդկությանը  տոն պարգևելու համար: Ակնկալիքները հսկայական են. անկախ նրանից՝ դուք խոսում եք պետությունների և կառավարությունների ղեկավարների, փողոցում գտնվող մարդկանց, թե մարզիկների հետ:  Կա մեկ զգացում, որը բնորոշ է մարդկանց. նրանք հոգնել են   պատերազմից  ու ատելությունից: Միլիարդավոր մարդիկ գալիք  խաղերին նայում են որպես միասնության խորհրդանիշի,- ասել է Բախը։

Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահն այցելել է Փարիզի դպրոցներից մեկը, որտեղ ստեղծվել է  սեփական օլիմպիական թանգարան և կազմակերպվում են  բազմաթիվ դասեր՝ նվիրված օլիմպիզմի գաղափարներին:

Այցի ընթացքում  պատվավոր հյուրին  նվիրվել է  օլիմպիական երգ: Այն  գրել և կատարել են մայրաքաղաքի 17-րդ թաղամասի Էպինետ դպրոցի սաները:

Մեծ է եղել  երեխաների ոգևորությունը, նրանց նվիրվածությունը օլիմպիական արժեքներին, նոր կարգախոսին, որը ներառում է «Միասին» բառը:

 

Այլ նորություններ