Ամառվա շոգի հետևանքով, այս տարի, հուլիս –օգոստոս ամիսներին, Ճապոնիայում մահացել է 120 մարդ: Նշված ամիսներին է անցկացվելու << Տոկիո – 2020 >> օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն ՄՕԿ-ին առաջարկել է օլիմպիական տարում ավելի շուտ անցնել ամառային ժամանակացույցի, որպեսզի շոգի ներգործությունը մասնակիցների և մարզասերների վրա հնարավորինս նվազեցվի: ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովում ասվել է, որ մարաթոնյան վազքը, սպորտային քայլքը և նմանատիպ այլ մրցումները պետք է սկսել վաղ առավոտյան, նախապես հայտարարված ժամը 7. 00 –ի փոխարեն ` 5. 30 –ին: Նախատեսվում է նաև երեկոյան մրցահերթի մրցումները ավելի ուշ սկսել: Վերջնական որոշումը պետք է կայացնեն համապատասխան մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները:
ՀԱՕԿ լրատվական բաժին