ՎԵՑ ՄՐՑԱՆԱԿ

14:47 - 28 Հուն, 2021

Հայաստանի պատանի սուսերամարտիկները  հաջող մրցելույթներ  ունեցան Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում: Մեր ութ պատվիրակներից հինգը հանդես եկան ճկասուսերակիր մրցաձևում:

Հաղթական չորս փուլ անցկացրեց  և առաջին տեղը գրավեց Վրույր Հովհաննիսյանը: Այդ զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վրույրի թիմակիցներից Նորայր Մայրանյանը դարձավ երկրորդ , իսկ Գագիկ Մորիկյանը ՝ երրորդ մրցանակակիր:

Հաճելի անակնալ է  մատուցել  Անահիտ Նավասարդյանը: Նա թեև  խոցացուսերակիր է, բայց իր ուժերը փորձել է  նաև ճկասուսերում , մի շարք տպավորիչ հաղթանակներ է  տոնել և իր համար տեղ ապահովել  պատվանդանի երրորդ աստիճանին: Փաստը զարմացրել է  շատերին , մանավադ այն բանից հետո , երբ Անահիտը խոսուն հաղթանակների շնորհիվ իր համար հաղթական ուղի է հարթել հարազատ մրցաձևում /  խոցասուսերում / ՝ դառնալով առաջին մրցանակակիր:  Այդ զենքաձևում երկրորդ տեղով բավարարվել է  Հրաչյա Առաքելյանը:

 

 

Այլ նորություններ