Թբիլիսիում այսօր սկսվեց «Մեծ սաղավարտ» անվանումով ձյուդոյի միջազգային մրցաշարը:
Հայաստանից հանդես են գալիս Աշիկ Անդրեյանը , Վահագն Հովսեփյանը ( երկուսն էլ՝ 60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ), Մեսրոպ Բադալյանը (81 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ):
Ստուգատեսը կավարտվի մարտի 24 –ին:
Ի դեպ, մեր հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մասնակցեց Չեխիայի Նիմբուրգ քաղաքում ավանդաբար անցկացվող «Դեպի ոսկին» անվանումով օլիմպիական մարզումային ճամբարին։