Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական հանդիպումները։ Արձանագրվել են հետևյալ հաշիվները․ << Էրեբունի >> - << Դվին >> ՝ 84 ։ 83, << Մեդ Ֆոքսիս >> - << Կիլիկիա >> ՝ 122 ։ 72, << Դվին >> - << Վահագնի Սիթի >> ՝ 65 ։ 80, << Ուրարտու>> - << Մեդ Ֆոքսիս >>՝ 85 ։ 86։
Խաղերում արդյունավետ են գործել համապատասխանաբար Ջորդան Ուաթսթոնը / << Դվին >>, 34 միավոր /, Լիսթր Անտուանը / <<Մեդ Ֆոքսիս >>, 39 միավոր /, Դարիուս Կլարկը / << Վահագնի Սիթի >>, 27 միավոր /, Լիսթր Անտուանը /<< Մեդ Ֆոքսիս >>, 24 միավոր /։
Մրցաշարային աղյուսակում երկու շրջանից հետո երկիշխանություն է։ 25 –ական միավորով առաջատար են << Վահագնի Սիթին >> և << Մեդ Ֆոքսիսը >>։ << Ուրարտուն >> 23 միավորով երրորդ տեղում է: Հաջորդում են << Դվինը >>՝ 21 , << Սուպերսոնիքսը >>՝ 20, << Էրեբունին >>՝ 19, << Կիլիկիան >>՝ 18 և ԲԿՄԱ-ն՝ 17 միավոր:
Երրորդ շրջանը կսկսվի դեկտեմբերի 2 –ին։