Կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի << Վան >> - << Նորավանք >> թիմերի պատասխան խաղը։ 2 ։ 0 հաշվով հաղթել է << Վանը >> և իրավունք ստացել մասնակցելու քառորդ եզրափակիչին։
Առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ- ոքի հաշվով:
Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Գործող գավաթակիր << Նոան >> և ՀՀ չեմպիոն << Արարատ-Արմենիան>> պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչ փուլից։