Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը զիջեց Պյոտոր Սվիդլերին:
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերվ պարտվեց ռուս շախմատիստ Պյոտոր Սվիդլերին: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլին:
Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով և առայժմ 5-րդ տեղում է: Առաջատարը 6,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է:
12-րդ տուրում Արոնյանը կխաղա Կարուանայի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժին