ՄԻԱԿ ԳՈԼԸ ՝ ԻՆՔՆԱԳՈԼԻ ՀԱՇՎԻՆ

11:37 - 02 Սեպ, 2022

Հայաստանի կանանց Ֆուտբոլի հավաքականը իներորդ անընդմեջ պարտությունը կրեց  աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրական մրցաշարում:

Հերթական ՝ իներորդ խաղում, մեր թիմին հաջողվեց իր հաշվին գոլ գրանցել: Կոսովոյում հայ մարզուհիները 1 : 2 հաշվով զիջեցին տանտերերին: Նշենք, որ այդ միակ գոլը մեր թիմի օգտին գրանցեց տանտիրուհիներից ինքնագոլի հեղինակ դարձած  Բլերտա Սմաիլին:  

Փաստորեն մեր մարզուհիները այդպես էլ, թեկուզ մեկ անգամ,  դիպուկություն չեն դրսևորում և գոլի հեղինակ չեն դառնում:

Հայաստանի թիմը միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:   Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 1։64 է։

Երևանում, սեպտեմբերի վեցին, մեր թիմը կմրցի բելգիացիների հետ և դրանով կավարտի իր մասնակցությունը նշած մրցաշարում:

 

Այլ նորություններ