81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն անհաջող մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:4 հաշվով պարտվեց Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին եւ դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դուրս է եկել 1/16 եզրափակիչ:
Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: