ՄՕԿ – Ն Է ՎՃՌԵԼՈՒ

11:51 - 18 Սեպ, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի լինել – չլինելու հարցը Հայաստանի մարզական կազմակերպությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

ՀԱՕԿ –ի պաշտոնական կայքը, իրավիճակը գնահատելով, իր հրապարակումներում մշտապես տեղ է հատկացնում իրադարձությունների ընթացքին և, մասնավորապես, ՄՕԿ –ում   ու << Տոկիո 2020 >>   կազմկոմիտեում կատարվող  գործընթացներին։

Ասածն է հաստատում  նաև հետևյալ հաղորդագրությունը։

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մրցումների պարզեցման, բյուջեի կրճատման 60 կետ է առանձնացրել  և սպասում է համաձայնության։

Կազմակերպության գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն ասել է,որ  վերջնական խոսքը ՄՕԿ –ի  համակարգող հանձնաժողովինն է։ Քննարկումը նախատեսված է  սեպտեմբերի 24- 25-ին: 

Ակնկալվում է, որ  կնվազեցվի խաղերի բացման և փակման արարողություններում  ներգրավված անձնակազմի քանակը և ենթակառուցվածքների նախապատրաստության  ծախսերը: 

Հաշվի է  առնվել  նաև հանդիսականի  ներկայությունը, սակայն ՄՕԿ-ը  չի բացառում խաղերը  << փակ դռների հետևում >> անցկացնելու հնարավորությունը: 

Ճապոնացիները   ուշադիր  են COVID-19- ի տարածման վիճակին և, միաժամանակ, զերծ են մնում  հապճեպ որոշումներ կայացնելուց: 

ՄՕԿ-ի փոխնախագահ, համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Քոութսը հայտնել է, որ  մինչև տարեվերջ նախատեսվում է համավարակի դեմ պայքարի միջոցառումների առաջին փաթեթը ներկայացնել հանրությանը: 

 

 

Այլ նորություններ