Մեծահասակ և երիտասարդ հրաձիգներ են հայտավորված Չեխիայի Պլզեն քաղաքում այսօր սկսվող Եվրոպայի վազող թիրախ մրցաձևի առաջնությունում։
Հայաստանը ներկայացրել է տասը նշանառու / չորս մեծահասակ և վեց երիտասարդ /: Թիմը մրցավայր է մեկնել ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի, մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի ուղեկցությամբ։