Համաշխարհային հակադոպինգային գործակալության / WADA / ամենամյա սիմպոզիումը, որը նախատեսված էր Լոզանում` առաջիկա հոկտեմբերին, չի կայանալու: Այն հետաձգվել է և հավանաբար տեղի կունենա եկող տարվա մարտի երրորդ տասնօրյակում:
Սիմպոզիումին մասնակցում են միջազգային ֆեդերացիաների, ազգային, տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ և այլոք: