ԳՈԼԵՑՅԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

15:17 - 13 Հուն, 2022

Իրանի Թունեքաբոն քաղաքում տեղի ունեցավ  օլիմպիական չեմպիոն <<  Թախթիի  գավաթ >> միջազգային ավանդական հուշամրցաշարը:  Հայաստանի ազատ ըմբշամարտի ներկայացուցիչներից վերջինը  աշխարհի եռակի չեմպիոն, վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անձնական սան  Արա Գևորգյանն է հաղթել  / 1995թ. / այդ ստուգատեսում: Եվ ահա, գրեթե քառորդ դար անց,  Հայաստանի ներկայացուցիչը կրկին առաջինն է ճանաչվում այդ  մրցաշարում:  Նա  Վազգեն Թևանյանն է / 65 կգ /: Վարպետության դասեր է ստանում  Արտաշատում, Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում և հենց նրա որդու ՝ վաստակավոր մարզիչ  Ռաֆիկ Գոլ եցյանի ղեկավարությամբ:

Վազգենը վերջին ՝ չորրորդ գոտեմարտը անցկացրեց  տանտիրոջ հետ և չափազանց լարված պայքարում կարողացավ մեկ միավորի առավելությամբ  / 4 : 3 /  պոկել հաղթանակը  և կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:  Այդ հաջողությունը  հատկանշական է այնքանով , որ  մեր ըմբիշը  ծնկի վիրահատությունից վեց ամիս հետո առաջին անգամ ելավ մեկնարկի և այն պսակեց  հաղթանակով:

Գոլեցյանական դպրոցի մեկ այլ  ներկայացուցիչ, կրկին Գոլեցյան – կրտսերի սան  Արման Անդրեասյանը / 70 կգ / երեք հաղթանակ տանելով մտավ եզրափակիչ: Վճռական փուլում նա դարձյալ  տեղացու հետ մրցեց:  Եվ  դիտարժան պայքարում  , միավորների նվազագույն տարբերությամբ  զիջեց ու բավարարվեց երկրորդ մրցանակով:

Մեր տղաներից  երրորդը ճանաչվեցին  մասիսցի Արսեն Հարությունյանը  / 61 կգ / և գյումրեցի  Խաչատուր Պապիկյանը / 74 կգ / :

Հայաստանը  մրցավայր էր մեկնել գրեթե երեք կազմով / 21 ըմբիշ /:  Ինչ վերաբերում է իրանցի վարպետներին , ապա նրանց համար ստուգատեսը ընտրական բնույթ էր կրում և լավագույններով  կազմվում էր հավաքական, որը  պետք է նախապատրաստվի  առաջիկա պաշտոնական մրցաշարերին:

Թիմային պայքարում , իրանցիներից հետո,   ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ  Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած  համակազմը գրավեց երկրորդ տեղը:

Այլ նորություններ