Հունաստանի Հռոդոս կղզում այսօր երեկոյան կմեկնարկի Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների թիմային առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Գասպարյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Ագասարովը:
Մեր հավաքականը, Իսրայելի և Լեհաստանի թիմերից հետո, վարկանիշով երրորդն է՝ 18 մասնակից երկրների միջև:
Մրցաշարը եզրագիծը կհատի հունիսի 27 –ին: