Հաստատվել է Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի ժամանակացույցը:
36 թիմեր են ընդգրկված հիմնական փուլում: Յուրաքանչյուրը կունենա վեց մրցամարտ: Մրցաշարային աղյուսակի առաջին ությակը այնուհետև կբարձրանա 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ հորիզոնականները զբաղեցնողները անցումային հանդիպումներով կպայքարեն հաջորդ ութ ուղեգրերի համար։
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայքարը կսկսի հոկտեմբերի երեքին և Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կհուրընկալի Չեխիայի «Մլադա Բոլեսլավ» թիմին: Սկիզբը ՝ Երևանի ժամանակով 20 : 45 –ին:
Ներկայացնենք հաջորդ հանդիպումների ժամանակացույցը.
«Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա»` հոկտեմբերի 24, 20:45
«Չելսի» (Անգլիա) - «Նոա» ` նոյեմբերի 7, 23:00
«Նոա» - «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45
«Նոա» - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45
«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Նոա»` դեկտեմբերի 19, 23:00