Հավակնորդների մրցաշար. Երկրորդ տուրի արդյունքները

10:13 - 12 Մար, 2018

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը , նախորդի համեմատ, խաղաղ  ստացվեց` երեք ոչ-ոքի չորս պարտիաներում:

Երկրորդ տուրի արդյունքները. Ալեքսանդր Գրիշչուկ-Ուեսլի Սո` 1:0, Շահրիյար Մամեդյարով – Լեւոն Արոնյան, Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ-Սերգեյ Կարյակին` ոչ-ոքի:

Այսօր` երրորդ տուրում միմյանց հետ կխաղան. Արոնյան-Կրամնիկ, Կարուանա-Մամեդյարով, Կարյակին-Գրիշչուկ, Սո-Դին Լիժեն:

 

Լուսանկարը՝ ruchess.ru

Այլ նորություններ