Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:
Հայ շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին: Հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Միակ պարտությունը կրեց Հրանտ Մելքումյանը:
Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում 7 միավորով: Առաջատարը 8,5 միավորով ռուս Էռնեստո Ինարկիևն է:
ՀԱՕԿ լրատվության բաժին