Նոր տարին աշխատանքային նոր ծրագրերով է դիմավորում հայոց մարզաշխարհը: Յուրաքանչյուր մարզաձև նախապես կազմած սցենարով է սկսել մրցաշրջան – 2022 –ը: Առջևում պատասխանատու մրցաշարերն են, որոնց հիմքում ընկած են օլիմպիական խաղեր տանող վարկանիշային ստուգատեսները: Այս առումով գրեթե նույնկերպ են առաջին ուսումնամարզական իրենց հավաքը կազմակերպել ըմբիշները: Հունահռոմեական և ազատ ոճի վարպետները հունվարի 10 –ից խարիսխ են գցել միջազգային ճանաչում ունեցող Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում:
Ըմբշամարտի երկու ոճի հավաքականները ձմռան շնչով ապրող գեղատեսիլ Ծաղկաձորում կմնան մինչև հունվարի 22 –ը: Թվով շուրջ 70 ըմբիշներ գրեթե միասին են բացում << բացում >> մրցաշրջանը, քանզի այնուհետև նրանք միջազգային մրցաշարերի կմեկնեն Բուլղարիայի և Իրանի / հունահռոմեական ոճ / և Իտալիայի ու Ռուսաստանի / ազատ ոճ / ստուգատեսներին: Ի դեպ, ազատ ոճայինները, նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանում համատեղ հավաք կանցկացնեն տեղի գլխավոր թիմի հետ:
Միջոցառումները նախատեսված են փետրվարին: Նպատակը Եվրոպայի մինչև 23 տարեկանների և մեծահասակների առաջնություններում հաջողության հասնելն է: Ահա թե ինչու ծաղկաձորյան հավաքի մասնակիցների քանակը յուրաքանչյուր մարզաձևում հասնում է 35 –ի:
Գլխավոր մարզիչներ Էդվարդ Սահակյանի / հունահռոմեական ոճ / և Հաբեթնակ Կուրղինյանի / ազատ ոճ / ղեկավարած ընտրանիները Եվրոպայի առաջնության կմեկնեն Հունգարիա: Առաջինի պարագայում այդ պաշտոնական ստուգատեսը նշանակված է փետրվարի վերջերին, իսկ ազատ ոճինը ՝ մարտի 28 –ից ապրիլի 3 –ը: Ասենք նաև, որ մարտի 7 – 14 –ը Բուլղարիայում տեղի կունենա մինչև 23 տարեկան ազատ ոճայինների աշխարհամասային ստուգատեսը: Նույնանուն մրցաշարում հանդես կգան նաև հունահռոմեականները:
Հավաքականների գլխավոր մարզիչներն ասացին, որ թիմերը խնդիր չունեն և մարզումներն ընթանում են համապատասխան ծրագրով: