Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում անցկացվեց աշխարհի սամբոյի պատանեկան և երիտասարդական հերթական առաջնությունը: 26 երկրների պատվիրակների թվում էին նաև մեր մարզիկները:
Առավել հաջող հանդես եկավ երիտասարդների պայքարի մասնակից Մհեր Օհանյանը / 71 կգ /: Նա հաղթեց իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե պարգևի:
Իր քաշային կարգում երկրորդը ճանաչվեց պատանեկան ստուգատեսի մասնակից Արսեն Հայրապետյանը / 98 կգ /: