Միջազգային օլիմպիական կոմիտեի և << Տոկիո – 2020 >> -ի կազմկոմիտեի որոշմամբ հետաձգվել է նաև կրակի փոխանցավազքը, որը պետք է սկսվեր այսօր ՝ մարտի 26-ին։
Կազմկոմիտեն փոխանցավազքի նոր ժամկետների վերանայման մասին կհայտարարի, երբ կհստակեցվի 32 –րդ օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը։ Միջոցառման անցկացման համար կսկսվեն նախապատրաստական նոր աշխատանքներ, կհավաքագրվեն ջահակիրներ և այլն։