Սոֆիայում շարունակվում է «Ստրանջա-2018» բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Երեկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակչից, բայց չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ եւ ապահովել բրոնզե մեդալ:
Այսօր քառորդ եզրափակչի մենամարտերում ռինգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ՝ Վահե Բադալյան (52 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (91+ կգ):