ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՓՈՐՁ ՈՒՆԵՆ

12:17 - 25 Սեպ, 2024

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը  իր տպավորություններով  կիսվել է Փարիզում հաջողությամբ անցկացված օլիմպիական  խաղերի   և  2028թ.  34 –րդ ամառային մարզահանդեսի առջև ծառացած մարտահրավերների մասին: Նա անդրադարձել է  նախապատրաստական աշխատանքների  բարդությանը, առաջնայինը համարելով  անօթևանների խնդիրը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք փողոցային անօթևանությանը վերջ տալու համար: Այնուամենայնիվ, մոտ 70,000 մարդ դեռևս բնակվելու տեղ  չունի քաղաքում և այդ առումով  հստակ գործողությունների անհրաժեշտություն կա: Պետք է կառուցել  լայնածավալ ապաստարաններ, որոնք կլինեն տարածաշրջանային: Այս ուղղությամբ արդեն տեղաշարժ կա, բայց անհրաժեշտ է  ավելին անել», - ասել է Բասը:

Նշվել է նաև   18,000 բնակարանային միավորների մասին, որոնք հասանելի կլինեն առաջիկա  տարիներին,  թեև այդ քանակը բավարար չէ բնակչության կարիքները հոգալու  համար:

Կազմակերպիչներն այնուամենայնիվ իրենց անելիքները գիտեն, քանզի նույն Լոս Անջելեսը արդեն եղել է / 1984 թ. / օլիմպիական խաղերի մայրաքաղաք:   

Բասի ուղերձը պարզ է. 2028թ. օլիմպիական խաղերը հյուրընկալելը հսկայական մարտահրավեր է, բայց այն հնարավոր է  լուծել:

Այլ նորություններ