Հայտնի դարձավ Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Vbet առաջնության երրորդ մրցանակակիրը: Փլեյ օֆֆ –ի ծրագրով երեկ կայացած «Գյումրի» - «Արցախ» մրցավեճում գրանցվեց 84 : 105 հաշիվը: Արդյունքում արցախցիները ընդհանուր՝ 3 : 1 հաշվով հաղթանակ տարան, գրավեցին երրորդ տեղը և դարձան երկրի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ –ում, ժամը 19. 15-ին կսկսվի երկրի չեմպիոնության համար վճռական փուլի ՝ Փլեյ օֆֆ –ի առաջին մրցավեճը ՝ « Ուրարտու » և « էրեբունի » թիմերի միջև: