Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին ությակի մասնակցությամբ։ Հաջորդաբար ներկայացնենք անունները․Մագնուս Կարլսեն / Նորվեգիա / , Ֆաբիանո Կարուանա / ԱՄՆ /, Դին Լիժյեն / Չինաստան / , Յան Նեպոմնյաշչի / Ռուսաստան / , Մաքսիմ Վաշյե-Լագրավ / Ֆրանսիա / , Ալեքսանդր Գրիշչուկ / Ռուսաստան / , Լևոն Արոնյան / Հայաստան / եւ Ուեսլի Սոն / ԱՄՆ /:
Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը նախատեսված է անցկացնել առցանց ռեժիմով և մեկնարկել ապրիլի 18-ին՝ շրջանաձեւ մրցակարգով։ Յոթ տուրից բաղկացած երկշաբաթյա ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 250 հազար ԱՄՆ դոլար է։
Կառլսենն ասել է, որ դա պատմական պահ է շախմատի համար, քանզի հնարավոր կլինի շարունակել մասնագիտական միջոցառումները: Բացի այդ, հասկանալի պատճառով պարապուրդի մատնված տարբեր զբաղմունքի մարդիկ, նրանց թվում ՝ մարզիկները , կթեթևացնեն իրենց << ծանր >> ժամանակը:
Գրոսմայստերները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը: