Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու սցենար չկա։ Նման կարծիք է հայտնել նահանգապետ Յուրիկո Կոիկեն։ Նա համոզված է, որ իրենց երկրի փորձը դրական նշանակություն կունենա << Պեկին – 2022 >> ձմեռային և << Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի անցկացման վրա : Պաշտոնյան խոստովանել է, որ ճապոնացիների մեծ մասը դեմ է հաջորդ տարվա խաղերի հյուրընկալմանը, բայց նաև համոզված է, որ այդ մտահոգությունը հնարավոր է հաղթահարել, քանզի իրենք ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։
Կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը բացառում են մրցույթի հետաձգման տարբերակը, նշելով ,որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են չեղարկել խաղերը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացումը մարդկության հաղթանակը կհանդիսանա կորոնավիրուսի դեմ։