Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին կմասնակցեն մեր ֆուտբոլի բոլոր չորս թիմերը: Ասել կուզենք, որ որակավորման առաջին փուլի պատասխան խաղերում ցանկալի հաղթանակներ տարան մեր թիմերը:
«Փյունիկը» Էստոնիայում չոր՝ 3 : 0 հաշվով հաղթեց տեղի «Նարվա Տրանսին»:
Ալբանիայում «Արարատ-Արմենիան» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարով առավելության հասավ / 4 : 2 / «Էգնատիայի» նկատմամբ:
Ագրեսիվ հյուրի անուն վաստակեց «Ալաշկերտը»: Երևանցի ֆուտբոլիստները 6։1 հաշվով Չեռնոգորիայում ջախջախեցին «Արսենալ Տիվատին»։
Նշած եռյակին երկրորդ փուլում կմիանա նաև ՀՀ չեմպիոն «Ուրարտուն» և կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ։
«Փյունիկը» կխաղա Շվեդիան ներկայացնող «Կալմարի», «Արարատ-Արմենիան»՝ Հունաստանի «Արիսի» իսկ «Ալաշկերտը» ՝ Հունգարիայի «Դեբրեցենի» հետ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 3-ին։