Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) 2019 թվականին նախաձեռնել և կյանքի է կոչել նոր ծրագիր: Այն նպատակ ունի հաշմանդամություն ունեցող անձանց ներառել բարձրագույն կրթություն ստանալու գործընթացում և ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում :
ՀԱՕԿ-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում լսարան է վերափոխել: Այն կահավորվել է այնպես, որ հնարավոր լինի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը / նոր թեքահարթակներ, անվասայլակներին համապատասխան սեղաններ, սանհանգույց և այլն /:
Լսարանն անվանակոչվելու է Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով:
Լսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2020 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12 . 00 –ին: