ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:57 - 27 Մար, 2024

Ապրիլի 4-ին   Երևանում  կմեկնարկի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցելու հայտ են արդեն  ներկայացրել 13 երկրների թիմեր:

Մարտական ոճի սամբիստների համար (կանայք, տղամարդիկ) միջոցառումը  կդառնա համաշխարհային խաղերի ընտրական  փուլերից մեկը, որը  նշանակված է 2025թ.   օգոստոսի 7-17-ը՝   Չինասատանի Չենդու քաղաքում:

Երևանյան  մրցումները կանցկացվեն հետևյալ քաշային կարգերում՝ մարզական սամբո (տղամարդիկ՝ 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, +98 կգ մարզական սամբո (կանայք)՝ 50 կգ, 54 կգ. , 59 կգ , 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80 կգ, մարտական սամբո (տղամարդիկ)՝ 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, +98 կգ, մարտական սամբո (կանայք)՝ 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ:  

« Հայաստանի մայրաքաղաքում գնալով ավելի շատ են անցկացվում սամբոյի խոշոր մրցաշարերը և այս տարի բացառություն չի լինի. սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարից բացի, օգոստոսին նախատեսված է  ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած  գավաթի խաղարկությունը:

Համոզված եմ, որ  նշած ստուգատեսները մասնակիցների և հանդիսականների  հիշողությունությունից չի ջնջվի »,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը։

Հիշեցնենք, որ 2023թ.  նոյեմբերին Երեւանում հաջողությամբ անցկացվեց սամբոյի աշխարհի առաջնությունը։

 

Այլ նորություններ