ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

10:37 - 13 Հոկ, 2022

Մարզասերներին հաճելիորեն զարմացնում  է Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Դա արդարացված է մեր խաղացողների արդյունավետ մրցելույթներով:

2024թ. աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ տուրում,  Չեխիայի  Պլզենում կայացած պատասխան խաղում, մերոնք հաղթեցին տանտերերին, այն էլ  խոշոր ՝ 4 : 1 հաշվով:

Փաստը չի կարող չուրախացնել  երկրպագուներին: Նրանք  էլ, կարծում ենք մեր նման, ցանկանում են ֆուտզալիստների օրինակը վարակիչ լինի մեր ակումբային թիմերի և տարիքային տարբեր խմբերի ֆուտբոլի հավաքականների համար:

Շարունակելով  խոսքը պլզենյան հանդիպման մասին ասենք, որ դիպուկությամբ աչքի ընկան  Վլադիմիր Սանոսյանը / նա դարձավ հեթ – տրիկի հեղինակ /  և   Արթուր Մելքոնյանը:

Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ   Հայաստանի հավաքականը   9 միավորով գլխավորում է   խմբի մրցաշարային աղյուսակը և ժամանակից շուտ իր համար տեղ է ապահովել  որակավորման փուլի էլիտ-ռաունդում:

Որակավորման  փուլի վերջին խաղում մեր հավաքականը  մարտի 3-ին Երևանում կմրցի Բոսնիա -  Հերցեգովինայի թիմի հետ:

 

Այլ նորություններ