ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՍԱՄԲՈՅԻ

12:10 - 17 Մար, 2021

ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի  միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն  պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․  նոյեմբերի 16 - 18-ը: 

        - Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում, - ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: 

ՌԴ  ֆեդերացիան  դիմել է  նաև ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիային  / FISU / ` մարզաձևը ներառել ունիվերսիադայի ծրագրում։

Ուսանողական առաջիկա ամառային  խաղերը կանցկացվեն այս տարի՝ Չինաստանի Չենգդու քաղաքում, իսկ 2023 թ. ՝ Եկատերինբուրգում: 

Առաջարկվել է  սամբոն ներառել նաև  ամառային չորրորդ  պատանեկան օլիմպիական խաղերի և Եվրոպայի երրորդ  խաղերի ծրագրերում։

 

Այլ նորություններ