Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին:
Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Գերգելի Անտալիի (Հունգարիա) հետ:
Երկու տուրից հետո Արոնյանը եւ Մկրտչյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 36-րդ եւ 137-րդ տեղերը:
Այսօր երրորդ տուրում Լեւոնը կխաղա Սառա Հոլտի (Գերմանիա), Լիլիթը՝ Ֆաբիեն Լիբիժեւսկու (Ֆրանսիա) հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի