ASOIF- Ի ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏՈՒՄ

11:27 - 03 Նոյ, 2022

Ամառային  օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի (ASOIF) գործկոմի նիստում քննարկվել են  կարևոր թեմաներ: 

ASOIF-ի կառավարումն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով գործկոմը հաստատել է ներքին ֆինանսական կանոնների և ծախսային քաղաքականության նոր փաթեթ: Այն  հրապարակել է  Տոկիո-2020 օլիմպիական խաղերի եկամուտներից միջազգային ֆեդերացիաներին  հատկացված ամփոփագիրը:

Գործկոմն  անդրադարձել է ՄՕԿ-ի տարբեր նախաձեռնություններին,   մասնավորապես՝ օլիմպիական որակավորման մրցումների հարցերին:

Զեկուցվել է 2024թ.   Փարիզում  և 2028թ. Լոս Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության, վերջին զարգացումների, առաջացած խնդիրների մասին:  

ASOIF-ի ղեկավարությունը մասնակցել է նշած երկու  ամառային մարզահանդեսների  կազմկոմիտեների հետ հանդիպմանը և այցելել մրցավայրեր:  

Խոսվել է նաև նոյեմբերի 28 – 29 –ին Լոզանում նախատեսված  բժշկական – գիտական սեմինարի մասին: Միջոցառումը կմիավորի միջազգային ֆեդերացիաների բժշկական բաժանմունքները՝ միասին քննարկելու այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են հոգեկան առողջությունը և COVID-19-ը:

ASOIF-ի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023թ.  մարտին։ 

 

 

Այլ նորություններ