Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում խոսեցին ընթացիկ տարվա իրենց անձնական արդյունքների մասին.
«Փորձեցինք կատարել մեր առջեւ դրված առաջադրանքները, հանդես գալ մեր հնարավորությունների սահմաններում: Արդյունքները տեսնում եք դուք, գնահատականը տալիս են մարզիչները: Մենք գոհ ենք այնքան, որքան գոհ են մեր մարզիչները: Ցավում եմ Եվրոպայի առաջնության ձախողման համար»,- ասաց Արթուր Թովմասյանը:
Հարություն Մերդինյանն էլ հաջողված է համարում տարին, եթե գոհ են մարզիչները: