<< Ավելի արագ, բարձր, ուժեղ >> օլիմպիական կարգախոսը կարող է որոշակի փոփոխություն կրել երեք ամիս հետո: Այս մասին ՄՕԿ –ի հերթական գործկոմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Թոմաս Բախը:
Կարգախոսը հաստատվել է առաջին օլիմպիական կոնգրեսում ՝ 1894 թվականին:
Բախն առաջարկել է << Ավելի արագ, բարձր, ուժեղ >> կարգախոսին ավելացնել ՄԻԱՍԻՆ բառը:
ՄՕԿ-ի անդամները առաջիկայում կքննարկեն այդ հարցը: