ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ

11:00 - 14 Ապր, 2021

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ՄՕԿ –ի անդամ, սերբ Նենադ Լալովիչն ասել է, որ վարակի դժվարին ժամանակները չեն շրջանցում նաև ըմբշամարտը:  Այնուամենայնիվ, մարզաձևի նվիրյալները, բոլոր աշխահամասերում ու երկրներում հնարավորին ամեն բան անում  են մարզաձևը կայուն վիճակում պահելու համար: Ֆեդերացիան իր հերթին կարողանում է իրականացնել միջոցառումների տարեկան ծրագիրը: Նպատակ կա  անցկացնել վարկանիշային միջազգային մրցաշարերը, որպեսզի օլիմպիական մրցագորգ ելնեն արժանիները և համաշխարհային գլխավոր մարզահանդեսում հաղթեն ուժեղները:

Պետք է հավատարիմ լինել օլիմպիական շարժման գաղափարներին ու այդ նշանաբանով են անցկացվում  ըմբշամարտի միջոցառումները, հատկապես ՝ վարկանիշայինները:

 

Այլ նորություններ