Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցան սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի որակավորման մրցումները : Հայաստանի բոլոր չորս պատվիրակները հաջողությամբ հաղթահարեցին առաջին արգելքը և իրենց համար տեղ ապահովեցին եզրափակիչ ությակում: Նրանք են ՝ Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /, Արթուր Դավթյանը / ազատ վարժություններ / , Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:
Ի դեպ, Արթուր Դավթյանը այսօր հանդես կգա նաև իր նախասիրած մրցաձևում ՝ հենացատկում:
Առաջիկա հանգստյան օրերին նշանակված են եզրափակիչները: