ՈՒԵՖԱ – Ի ՈՐՈՇՈՒՄԸ

11:00 - 21 Հոկ, 2020

Ֆուտբոլի եվրոպական միությունը / ՈՒԵՖԱ /  անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային թիմերի  և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում  և Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում է  ՈՒԵՖԱ –ի  պաշտոնական կայքը։

Որոշումը կապված է Արցախում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները իրենց թիմերի տնային՝ միջազգային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։

ՈւԵՖԱ-ն հետևում է  իրադարձությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի  հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում, նոյեմբերի 18-ին, Երեւանում պետք է մրցեր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

Այլ նորություններ