Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի վերջին տուրից առաջ Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 7-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 4.5 միավոր (24-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (38), Արման Միքայելյան՝ 3.5 (62), Հայկ Մարտիրոսյան՝ 3 (75), Շանթ Սարգսյան՝ 2.5 (88):
Այսօր կկայանա իներորդ տուրը: Վճռորոշ պարտիաներից առաջ 6.5 միավորով առաջատար է գրոսմայստեր Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս): Վերջին տուրում նա սեւերով կխաղա Գաբրիել Սարգսյանի հետ: Տիգրան Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի Անտոն Կորոբովին (Ուկրաինա, 5.5 միավոր):