Առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի և << Միլան - Կորտինա դ'Ամպեցո – 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը։
Համաճարակի պայմաններում կազմկոմիտեն զգալի առաջընթաց է արձանագրել։ Այն լիովին համապատասխանում է << Օլիմպիական օրակարգ -2020 >> նախագծին և մարզահամալիրների ստեղծումը հզոր ժառանգություն կլինի ոչ միայն Իտալիայի, այլև համաշխարհային սպորտի համար:
Կորոնավիրուսը շահագրգիռ կողմերին չի խանգարել համակարգված պատրաստվել խաղերին: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մարզահանդեսի կազմկոմիտեի գործունեությունը կարգավորող << Օլիմպիական օրենքը>> :
Իտալական կողմը խոսել է աշխատակիցների թվի ավելացման մասին: Հետագա ծրագրերի համար հարկ կլինի անձնակազմի թիվը հասցնել մինչև 600 –ի։
Կազմակերպիչների ցանկություն է խաղերի շնորհիվ Ապենինյան թերակղզու բնակիչներին մերձեցնել ձմեռային մարզաձևերին, օլիմպիական խաղերին, իսկ աշխարհին ծանոթացնել Իտալիային: Նպատակն է այն է, որ միջոցառումը բացասաբար չազդի երկրի տնտեսության, էկոլոգիայի և սոցիալական ոլորտների վրա: