Սերբիայի մայրաքաղաք Բելգրադին հրաժեշտ են տվել բռնցքամարտի աշխարհի առաջնության մասնակիցները: Բայց այդ միջոցառման արձագանքները դեռևս չեն լռել: Մասնագետները վերլուծում են արդյունքները, գնահատում մարզիկների ընդհանուր պատրաստականությունը, մրցաշարի կազմակերպական կողմը, մրցավարական հանձնաժողովի աշխատանքը, ծանրութեթև անում բռնցքամարտի արդի վիճակը, նույնիսկ՝ խորհում աշխարհի հերթական ՝ 22 –րդ առաջնությանը լավ նախապատրաստվելու մասին: Իսկ աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2023թ. Տաշքենդում: Այս մասին մասնակիցներն իմացան դեռևս Բելգրադում , երբ մրցավարտից հետո ԱԻԲԱ –ի դրոշը փոխանցվեց Ուզբեկստանի ներկայացուցիչներին: