Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ավարտեցին իրենց մրցելույթը: Ցավոք, նրանցից և ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:
90 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանը բրոնզե մեդալի համար պայքարեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ և զիջեց նրան 0:2 հաշվով:
Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Վալերի Մելեասչևիչիին, իսկ հաջորդ փուլում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին: