Հայաստանի առաջնություն հիշեցրեց մայրաքաղաքի հրաձգության մարզադպրոցում անցկացված անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի 12 –րդ հուշամրցաշարը: Բոլոր առաջատար նշանառուները իրենց դիպուկությունը դրսևորեցին կրակագծում: 80 մարզիկ – մարզուհիների հայտավորման փաստն արդեն վկայում է մեծագույն հարգանքն ու անմոռանալի հիշատակը մեր երկրի կանանց սպորտի խորհրդանիշ համարվող Զինաիդա Սիմոնյանի նկատմամբ:
Մրցաշարի մասին հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ հիմնականում տոն տվեցին առաջատարները: Թերևս հաճելի անակնկալ մատուցեց 19 –ամյա Նարե Գաբրիելյանը: Եզրափակիչ փուլում, օդամղիչ ատրճանակով 10մ. հեռավորությունից 60 կրակոցով, Նարեին հաջողվեց առաջ անցնել և հաղթել առաջին տեղով վճռական փուլ մտած թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանից: Նշած մրցաձևի տղամարդկանց պայքարում լավագույնը Բենիկ Խլղաթյանն էր:
Հրացանակիրներից առաջինը ճանաչվեցին ՎրեԺ Թորոսյանն ու Սեդա Գաբրիելյանը:
Վազող թիրախ և խառը վազք երկյակների մրցությունում հաղթեցին Գոռ Խաչատրյանն ու Արուսյակ Գրիգորյանը: