. . . ԼՌԵՑՆԵԼ ԶԵՆՔԵՐԸ

16:27 - 17 Հուն, 2024

G7-ը  / աշխարհի ամենաարդյունաբերական ժողովրդավարական երկրների յոթնյակից բաղկացած խումբ / Իտալիայում տեղի ունեցած  գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, Փարիզի խաղերին ընդառաջ,  օլիմպիական զինադադար հաստատելու կոչ է արել:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ  բոլոր երկրները պետք է հարգեն  հռչակագիրը ՝ ինչպես ամրագրված է 2023թ. դեկտեմբերի 15-ին ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևում:

Յոթնյակի առաջնորդները հիշեցրել են, որ բանաձևն ընդունվել է   118 կողմ և երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օլիմպիական զինադադարը կնշանակի զենքերը լռեցնել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նույնպես միացել է   զինադադարի կոչին:

- Հուսով եմ, որ օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կարող են յուրօրինակ դիվանագիտական ուղիներ տրամադրել անհաղթահարելի թվացող խոչընդոտները հաղթահարելու համար, - գրել է Ֆրանցիսկոսը:

 

Այլ նորություններ