Երևանում է գտնվում հայազագի հանրահայտ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Յուրի Ջորկաեֆը: Նա ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբարի ծրագրով Հայաստան – 2021 - ի տնօրենն է:
ՀՖՖ ակադեմիայում երեկ մեկնարկեց ՀՖՖ –ի և ՖԻՖԱ – ի հիմնադրամի համատեղ ծրագիրը։
Հիմնադրամը Հայաստանն ընտրել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։
Ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։
Առաջին օրը մասնակիցները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում անցան բուժզննում և ստացան համապատասխան համազգեստներ ու նվերներ։